Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Երևանի խորովածը որքան համով լինի, այստեղ չեմ ապրի, եթե հույսը չունենամ.Արտո Թունջբոյաջյան (տեսանյութ)

«Թուրքերը որքան էլ մեզ չեն սիրում, բայց միշտ ասել են, որ հայերը ստեղծագործ ազգ են»,- ասում է «Գրեմմի» մրցանակակիր, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը: Նրա խոսքով Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց ցավալի է, որ չեն կարողանում իրենց մտքերի դրսևորման համար համապատասխան «պլատֆորմ» գտնել:

 Նրանց առաջարկությունները տեղ չեն հասնում և նրանք էլ ստիպված գնում են իրագործելու այն այլ երկրներում:

«Այս ստեղծագործ երիտասարդների կողքին, մենք մեծերս պետք է լինենք, որ նրանք «չընկնեն», բայց իրենք քայլեն: Երևանի խորովածը որքան համով լինի, այստեղ չեմ ապրի, եթե հույսը չունենամ, որ պիտի դեպի լավը փոխվի: 1998-ին որ եկա մեկ այլ բան էր, հիմա կարծես Մենք ենք դառնում, ու եթե այս Մենքի ձայնը չլինի դժվար է այստեղ ապրել»,-ասում է նա։

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի կամերային նվագախմբի և «5th» Season խմբի համերգը: Խմբի մասնակիցներ Արտո Թունջբոյաջյանի և Վահագն Հայրապետյանի խոսքով՝ սա բացառիկ ձևաչափ ունեցող  համերգ է, սա մուտք է ձայնային հաճախականություն, փորձարարական ինքնատիպ ձևաչափի հետաքրքիր համադրություն:

Հնչելու են նրանց նոր ստեղծագործությունները՝  Վահան Մարտիրոսյանի ղեկավարած դասական նվագախմբի համադրմամբ։