Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նրանց համար, ովքեր հավատում են հանդերձյալ կյանքին. պատգամավորի ելույթը ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր  Վարդան Ղուկասյանը նամակով բազմիցս դիմել է ՀՀ նախորդ ղեկավարությանը՝  առաջարկելով  քրիստոնեական խաչը զետեղել դրոշի վրա։

Պատգամավորը հիշատակեց Հռոմի Կոստանդիանոս կայսերը, ով պայքարում էր գոթական ազգի դեմ, պարտվեց և դրանից որոշ ժամանակ անց տեսիլք տեսավ, որը կայսերը հորդորեց գոթաց դեմ Տիրոջ խաչը զետեղել դրոշի վրա և  բանակի առջևից տանել հաղթանակելու համար։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Տրդատ Գ-ից սկսած, Ավարայրից ճակատամարտի ժամանակներից սկսած, Ղևոնդ Երեցը, Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը մի ձեռքին կրում էին տիրոջ խաչը, մյուսին՝ սուրը, Սարդարապատի ճակատամարտի, Շուշիի ազատագրման օրերին հայերը կրում էին համազգեստի վրա Տիրոջ խաչը, ինչն էլ հայոց հաղթանակների գրավականն էր։

«Խաչ նշանակում է խափանիչ ամենայն չարյաց»,- ընդգծեց Ղուկասյանն ու ժողովրդի անունից կոչ արեց ՀՀ պետական դրոշի վրա զետեղել Տիրոջ խաչը, որ հայոց երեխաներին և ազգին պահապան լինի։