A
A
Կմախքները «դուրս են եկել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀորդառատ անձրեւներից հետո Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում հայտնաբերվել են մարդկային կմախքների մնացորդներ:
Տեղացիները մարդկային ոսկորները հավաքել, տեղավորել են տոպրակների մեջ ու թաղել:
Բնակիչները հայտնաբերել են նաեւ իրեր, որոնք վկայում են որոշակի դարաշրջանի մշակույթի մասին: Բերդաշենցի Երջանիկ Չափանյանն իր տան մերձակա տարածքում աշխատելիս հայտնաբերել է խաչի պատկեր կրող կլոր տաշած մի քար: Նույն տեղում գտնվել են նաեւ հին դրամներ՝ Երջանիկի հավաստմամբ' թագավորի պատկերներով, որոնք տվել է երեխաներին՝ խաղալու: Սակայն երեխաները դրամները կորցրել էին:
Գտածոներն առայժմ չեն հետազոտվել մասնագետների կողմից:
Ի դեպ, գյուղում եղել է կիկլոպյան ամրոց, որը կանգուն է մնացել մինչեւ 1988-ի երկրաշարժը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ