Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ածխի պաշար` Գյումրու կենտրոնական հրապարակում (տեսանյութ)

Մարզեր

 

Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում փորման աշխատանքների արդյունքում այսօր ածխի պաշար է հայտնաբերվել:

Ստեղծված իրավիճակում գյումրեցիներն իրենց չեն կորցրել` հայտնաբերված ածխի պաշարներից սկսել են պարկերով տուն տանել:

Բնության պարգեւ է, սա, թե ինչ-որ թաքնված պահեստ, երբ եւ ինչպես է հայտնվել այդ տարածքում, առայժմ ոչ ոք չգիտի:

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու Քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը պնդում են, որ փորման աշխատանքներն ապօրինի են:

Չնաած քաղաքապետարանի պաշտոնյանների պնդումներին` աշխատանքները շարունակվում են եւ առանց տեսախցիկի բանվորները «Ցայգ» հեռուստաընկերությանը հայտնել են, որ աշխատանքները համաձայնեցված են Գյումրու քաղաքապետարանի հետ:

Շինարարական աշխատանքների արդյունքում էքսկավատորը 2 տեղից վնասել է տարածքով անցնող էլեկտրամալուխը, եւ հոսանքազրկել Գյումրու կենտրոնական հրապարակն ու հարակից տարածքները:

Ցայգ հ/ը