Ախթալայում ջուր չկա
Աջակցիր «Ա1+»-ինԱխթալա քաղաքում ամենօրյա գրաֆիկով ջուր է մատակարարվել մինչեւ 80-ական թվականները։ Ջուրը Ծաղկաշատ գյուղից Ախթալա է հասցվել ինքնահոս եղանակով։ 90-ականներից սկսած' Ախթալան ջուր է ստանում 4 օրը մեկ անգամ։
ՙԻնչքան ամաններ ունենք, ջուր ենք լցնում, ճաշ չենք եփում, ջուր ենք լցնում, որ 4 օր հերիքի,- իրենց կենցաղային անհարմարությունների մասին պատմում են ախթալեցիները,- էս դարում մենք էլ էսպես ենք ապրում՚։
«Հայջրմուղկոյուղու» Ալավերդի տեղամասում ասում են, որ ամենօրյա գրաֆիկով ջուր մատակարարելը հնարավոր է, բայց կապված է մեծ դժվարությունների եվ ֆինանսական ծախսերի հետ։ «Հայջրմուղկոյուղի» ընկերության Ալավերդու տեղամասի շահագործման բաժնի պետ Սամվել Սոխակյանի խոսքով' Ախթալային ջուր մատակարարելու օրը ջրազրկվում են այդ նույն ջրատարից սնվող Օձուն գյուղը եւ Ալավերդու մի քանի թաղամասեր։
Դրանից բացի քաղաքի ջրի ներքին ցանցն է քայքայված։ Իսկ համայնքային սուղ բյուջեով հնարավոր չէ նոր խողովակաշարեր անցկացնել, այն դեպքում երբ սա քաղաքի ամենկարևոր հարցերից մեկն է, նշում է Ախթալայի քաղաքապետը։ Ձմռանը նույնիսկ մի քանի ամսով Ախթալան ջրազրկվում է։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ