Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրակտոր չունեն` ցանքս անեն

Մարզեր

Այս տարի Լոռու մարզի Հագվի գյուղի 120 հա վարելահողերից միայն 10 տոկոսում է ցանքս կատարվել: Մինչդեռ խորհրդային տարիներին գյուղում զբաղվում էին հիմնականում կարտոֆիլագործությամբ ու ծխախոտագործությամբ։

Անցյալ տարի ամբողջ բերքը կարկտահարվել է, բացի դրանից՝ ոռոգման ջրի ու գյուղտեխնիկայի բացակայության պայմաններում հողագործությունն արդեն եկամտաբեր չէ։ Ամբողջ գյուղում հիմա ընդամենը 1 տրակատոր կա, այն էլ չի աշխատում։

ՙՆախկինում 3 տրակտոր ունեինք,3 շարքացան,բոլորը վաճառեցին։Հիմա մնացել ենք կրախի առաջ կանգնած։ Ես տասնյակ կիլոմետրեր եմ կտրում, որ հարեւան գյուղերից մի տրակտոր բերեմ, կես հա արտ մշակեմ։ Ամենաքիչը 10.000 դրամ ջուրն եմ լցնում,որ Այգեհատից տրակտոր բերեմ՚- հաշվարկներ է անում Ռաֆիկ Պետրոսյանը։

Այսօր հագվեցիները գյուղի զարգացման հեռանկարը տեսնում են միայն անասնապահության մեջ: Անցյալ տարվա համեմատ գյուղում խոշոր եղջերավոր անասունների թիվն ավելացել է 100-ով։ Ընդհանուր առմամբ՝ Հագվիում այժմ 300 խոշոր եղջերավոր անասուն կա, սակայն դժվարություն է նաեվ մթերքի իրացման հարցը։ Վերավաճառողները սարերում կաթը հավաքում են չափազանց էժան գնով. 1 լիտրը՝100 դրամով։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ