A
A
Աղետ Վանաձորում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 21:30-ին հորդառատ անձրեւ է տեղացել Վանաձորում, որը վեր է ածվել հեղեղի, ապա կարկուտ է տեղացել:
Այն մեծ վնաս է հասցրել ողջ քաղաքին:Կոտրվել են բազմաթիվ ծառեր, փակվել են մի քանի փողոցներ, հոսանքազրկվել է քաղաքի կեսը:
Առավել տուժել է երրորդ մաս կոչվող թաղամսը, որտեղ ավերվել է ենթակայան:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը այս պահին շրջում է կարկտահարությունից տուժած թաղամասերում:Նրա խոսքերով, այսպիսի աղետ Վանաձորում չէր եղել:
Գործի է դրվել ամբողջ տեխնիկան, որպեսզի հնարավորինս արագ բացվեն փողոցները: Վնասի չափերը կճշտվեն: