Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրված դիակ

Մարզեր

  Հունիսի  13-ին ժամը  18-ի սահմաններում Գյումրիի Աճեմյան փողոցով անցնելիս ճարտարագիտական քոլեջի այգու պատի տակ տեղի բնակչուհիներից մեկը  տեսել է այրված մարդու դիակ:

Կինն անմիջապես տեղեկացրել է մերձակայքում ապրողներին, նրանք էլ իրենց հերթին՝ իրավապահներին:

Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են տուժածի ինքնությունը: Ըստ Շիրակի մարզային քննչական վարչության տվյալների, տուժողը 1953 թվականին ծնված, Գյումրու Բաշինջաղյան 10 հասցեում բնակվող Սաշիկ Խանաեւի Հակոբյանն է, ով սույն թվականի հունիսի 10-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Գյումրու բաժնի առաջին բաժանմունքի կողմից: Հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:

Գյումրիի «Ցայգ»ՀԸ