Մանվել Գրիգորյանը ստորագրել է հրաման
Աջակցիր «Ա1+»-ին
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով ապրիլի 21-ից դադարեցվել է Մանուկ Հարությունյանի՝ որպես ԵԿՄ Գյումրիի տարածքային բաժանմունքի նախագահի աշխատանքային պարտականությունները: Ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել է նույն բաժանմունքի անդամ Յուրա Ալեքսանյանի վրա: Հրամանն այսօր ներկայացրել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչատուր Մկրտչյանը:
Երկրապահ կամավորականների միությունը դուրս է գալիս քաղաքականությունից՝ վերստին վերադառնալով սկզբնական առաքելությանը, ինչը որդեգրել էր դեռեւս սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այն է՝ չզբաղվել քաղաքականությամբ ու հավատարիմ մնալ Հայաստանն արտաքին ոտնձգություններից զերծ պահելու սկզբունքին: ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչատուր Մկրտչյանը նշում է, որ իրենք կատարել են իրենց ծրագիրը: Այն Արցախի ազատագրումն էր: ՙՄենք մեր մարտական ընկերների խնդիրներով պիտի զբաղվենք, մատաղ սերնդով զբաղվենք: Իսկ պետությունը մեր պետությունն է, իշխանութոյւնը՝ մեր իշխանությունն է՚, - ասել է նա:
Երկրապահ կամավորականների միությունն այժմ ստանձնել է տարածքային բաժանմունքների ուժեղացման խնդրի լուծման գործընթաց:
Երկրապահները հավաստիացնում են, որ ակտիվանալու է նաեւ ԵԿՄ երիտասարդական եւ պատանեկան թեւերը՝ հայրենասիրական ոգով դաստիարակելու նպատակով:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ