Կամ տեղափոխություն, կամ հրաժարական
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ իրենց բողոքն են արտահայտել մի որոշման առիթով:
Բարձրաստիճան հրամանատարությունը մի որոշում է ընդունել, որը նախատեսում է մոտ 500 զինծառայողների կամ ինքնակամ տեղափոխում Ռուսաստանի դաշնության տարածք, կամ ծառայությունից ինքնակամ ազատվելու դիմումի ներկայացում՝ առանց բնակարանով ապահովվելու՝ հետագայում բնակարանի խնդրի լուծման վերաբերյալ փաստաթղթի տրամադրումով:
Իրենց բացատրվել է նաեւ, որ պատճառը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում արտասահմանում նման թվով զինծառայողներ պահելու անհնարինությունն է: Զինծառայողները պատրաստվում էին իրենց դժգոհությունը հայտնել Գյումրիում ՌԴ հյուպատոսարան, երբ զորամասից տեղեկացրել են, որ հրամանատարությունը ցանկանում է խոսել դժգոհողների հետ: Ժամը 18-ի դրությամբ տեղեկացանք, որ դրանով զբաղվում է նաեւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը: Նրանց տեղեկացմամբ որոշակիություն կլինի ապրիլի 21-ին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ