Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒղեվարձը բարձրացրել են

Մարզեր

Ապրիլի մեկից 1խմ գազի համար սպառողը վճարելու է 96 դրամ: Նույն տարամաբանությամբ, արդեն 6 օր է գազի համար շատ են վճարում վարորդները:

Գազալցակայաններում 1խմ գազը նախկին 140-160 դրամի փոխարեն վաճառվում է 180դրամով, ինչն էլ ենթադրել էր տալիս, որ տրանսպորը եւս կթանկանա: Չնայած իրավասու կառույցներից ամեն անգամ վստահեցնում էին, որ գազի թանկացումը ուղեվարձերին չի ազդի, այնուամենայնիվ այսօր արդեն թանկացված ուղեվարձ եղել է:

Օրվա կեսից Երազգավորս գյուղը սպասարկող երթուղայինում փակցված էր հայտարարություն, որ տոմսի արժեքը 150 դրամ է նախկին 100 փոխարեն: Չի բացառվում, որ վաղվանից բոլոր գյուղերի երթուղիները թանկանան: Գյուղերը սպասակող 12 կազմակերպություններն այսօր դիմում են ներկայացրել մարզպետարանª խնդրելով 50 դրամով բարձրացնել ուղեվարձերը:

Գյումրի ՙՑայգ՚