Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում արգելում են / video / (տեսանյութ)

Մարզեր

Գումրիի քաղաքապետարանի կողմից Հաղթանակի պողոտայում շարունակվել է փողոցային առեւտրով զբաղվողների նկատմամբ արգելանքի կիրառումն ու վերջրններիս դժգոհությունները:

Առեւտրականներն այս անգամ էլ պահանջել են համարժեք քայլեր ձեռնարկել բոլորի նկատմամբ:

Այսօր առավոտյան դարձյալ իրավապահների ուղեկցությամբ արգելվեց փողոցային առեւտրի իրականացումը Հաղթանակի պողոտայի սկզբնամասում: Առեւտրականներն այսօր իրենց վնասներն էին հաշվում.ու դժկամությամբ ներկայացնում էին իրենց ապրանքի վերջնական ճակատագիրը: Առեւտրականներից մեկ դժգոհում է, որ 150 հազար դրամի ապրանքը փչացել է: Ստիպված է մթերքից ջոկել քիչ թե շատ պահպանվածները եւ էժան գնով վաճառել:

Շատերն էլ վրդովված էին նրանից, որ բառացիորեն մի քանի մետրի վրա նույն այդ առեւտուրը չի արգելվում ու տեղահանում են միայն իրենց:

Մտահոգություններից մեկն էլ այն էր, որ Լաչինի միջանցք կոչվող տարածքն առայժմ դուրս է պատկան մարմինների ուշադրությունից ու դրա պատճառների իրենց մեկնաբանությունն ունեն:
Նշում են, որ այնտեղ կանգնող առեւտրականները ազդեցիկ ՙթիկունք՚ ունեն, եւ քաղաքապետարանի ուժը պատում է միայն թույլերի վրա:

Ի վերջո, ընդհանուր խոսքի չգալով առեւտրականներն սկսեցին հետզհետե վերսկսել իրենց առեւտուրը հենց գետնի վրա:

Ցայգ հ/ը