ԲԱՑԱՌԱՊԵՍ ԼԵԳԵՈՆԵՐՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչը հոկտեմբերի 11-ին եւ 15-ին` Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների հետ կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 19 ֆուտբոլիստների: Բոսնիացիների կազմում ընդգրկած են բացառապես լեգեոներ ֆուտբոլիստներ:
Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ ներկայումս Բոսնիայի առաջնությունում չկան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել ազգային հավաքականի խաղացողներին: «Բոսնիական ակումբներում մենք չունենք Միսիմովիչի կամ Իբիշեւիչի մակարդակի խաղացողներ», ասել է Բլաժեւիչը:
Բոսնիայի ազգային հավաքականում մեծ թիվ են կազմում բոսնիական սփյուռքի ներկայացուցիները, որոնք էլ համարվոմ են առաջատար խաղացողներ: Ընդհանրապես, Բոսնիայի հավաքականի խաղացողները հանդես են գալիս եվրոպական հայտնի թիմերում: Հայաստանի մրցակցի առաջատարը Զվեդան Միսիմովիչն է, որը հանդես է գալիս գերմանական «Վոլֆսբուրգում»:
2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Բոսնիան 2 հանդիպում է անցկացրել` վաստակելով 3 միավոր: Հյուրընկալվելիս Իսպանիային 0:1 հաշվով զիջելուց հետո բոսնիացիները սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախել են Էստոնիային:
Բոսնիա - Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 15-ին Զենիցա քաղաքի «Բելյանո Պոլյե» մարզադաշտում, որը ունի 25 հազար նստատեղ: 1972թ. կառուցված այս մարզադաշտում ելույթ են ունենում Զենիցայի «Սելիկ» թիմը եւ Բոսնիայի ազգային հավաքականը:
Բոսնիայի ազգային հավաքական
Դարպասապահներ
Կենան Հասաջիչ «Բույուկսեհիր», Թուրքիա
Գորան Բրասնիչ «Ինտեր», Խորվաթիա
Պաշտպաններ
Էմիր Սպահիչ, «Լոկոմոտիվ», Ռուսաստան
Սասա Պապաչ, «Գլազգո Ռեյնջերս», Շոտլանդիա
Սաֆետ Նադարեւիչ, «Էսկիսեհիրսպոր», Թուրքիա
Ձեմալ Բերբերովիչ, «Լիտեքս», Բուլղարիա
Իվան Ռադելյիչ, «Էներգի», Գերմանիա
Կիսապաշտպաններ
Էլվիր Ռահիմիչ, ԲԿՄԱ, Ռուսաստան
Դարիա Դամյանովիչ, «Լուչ Էներգիա», Ռուսաստան
Միրալեմ Պյանիչ, «Լիոն», Ֆրանսիա
Զվեզդան Միսիմովիչ, «Վոլֆսբուրգ», Գերմանիա
Մլադեն Բարտոլովիչ, «Հայդուկ», Խորվաթիա
Սենիյադ Իբրիչիչ, «Հայդուկ», Խորվաթիա
Սեյադ Սալիհովիչ, «Հոֆենհայմ», Գերմանիա
Ադմիր Վլադավիչ, «Ժիլինիա», Սլովակիա
Սամիր Մուրատովիչ, «Շտուրմ», Ավստրիա
Հարձակվողներ
Էդին Ձեկո, «Վոլֆսբուրգ», Գերմանիա
Վեդադ Իբիշեւիչ, «Հոֆենհայմ», Գերմանիա
Զլատան Մուսլիմովիչ. ՊԱՕԿ, Հունաստան