ԲԵԼԳԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 11-ին, Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտում կկայանան հերթական հանդիպումները: Հայաստանի հավաքականը ընդգրկված է 5-րդ խմբում եւ վաղը հյուրընկալվելու է Բելգիային:
5-րդ խմբում կկայանան եւս 2 հանդիպումներ: Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիային: Վերջինիս հետ Հայաստանը մրցելու հոկտեմբերի 15-ին: Իսպանիան լավ հնարավորություն ունի ամրապնդվելու առաջին հորիզոնականում:
Եվրոպայի չեմպիոնը հյուրընկալվելու է ետնապահ Էստոնիային: Իսպանացիների կազմում վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, սակայն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին դա չի հուզում. «Ընտրական փուլում սա մեր առաջին արտագան հանդիպումն է, սակայն հյուրընկալվելիս եւս մենք միավորներ կորցնելու ցանկություն չունենք»:
5-րդ խումբ
11-ը հոկտեմբերի
Բելգիա - ՀԱՅԱՍՏԱՆ 23:45
Էստոնիա - Իսպանիա 23:45
Թուրքիա - Բոսնիա 23:00
Խ Գ Մ
1. Իսպանիա 2 5-0 6
2. Թուրքիա 2 3-1 4
3. Բելգիա 2 4-3 4
4. Բոսնիա 2 7-1 3
5. Հայաստան 2 0-6 0
6. Էստոնիա 2 2-10 0
4-րդ խմբում հետաքրքիր է Գերմանիա - Ռուսաստան հանդիպումը: Եվրոպայի փոխչեմպիոնի եւ բրոնզե մեդալակրի հանդիպումը այս խմբի ամենակենտրոնական հանդիպումն է, քանի որ երկու հավաքականներն են պայքարում են առաջին հորիզոնականի համար:
1-ին խմբի կենտրոնական խաղում կհանդիպեն Շվեդիայի եւ Պորտուգալիայի հավաքականները, որոնք ընտրական փուլի մեկնարկում չեն փայլել:
Վեցերորդ խմբում առաջատարներից մեկը` Ուկրաինան, կհյուրընկալի Խորվաթիային, որը Անգլիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո կփորձի վերականգնել սասանված հեղինակությունը:
Վրաստանի հավաքականը կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Ընտրական փուլում սա վրացիների առաջին հանդիպումն է, որը կկայանա Թբիլիսում, քանի որ մինչ այս Վրաստանի հավաքականը ռուս-վրացական հակամարտության պատճառով զրկված էր սեփական հարկի տակ մրցելու հնարավորությունից:
2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլ
1-ին խումբ
Շվեդիա - Պորտուգալիա 23:00
Հունգարիա - Ալբանիա 21:45
Դանիա - Մալթա 23:00
2-րդ խումբ
Հունաստան Մոլդովա 23:30
Շվեյցարիա - Լատվիա 20:45
Լյուքսեմբուրգ - Իսրայել 23:30
3 րդ խումբ
Լեհաստան Չեխիա 23:30
Սլովենիա - Հս. Իռլանդիա 23:45
Սան Մարինո Սլովակիա 23:30
4-րդ խումբ
Գերմանիա - Ռուսաստան 23:45
Ուելս Լիխտենշտեյն 21:30
Ֆինլանդիա - Ադրբեջան 19:00
6-րդ խումբ
Ուկրաինա - Խորվաթիա 22:00
Անգլիա - Ղազախստան 21:15
7-րդ խումբ
Ռումինիա - Ֆրանսիա 23:40
Սերբիա - Լիտվա 23:15
Ֆարերներ - Ավստրիա 20:00
8-րդ խումբ
Բուլղարիա - Իտալիա 23:15
Վրաստան Կիպրոս 20:30
9-րդ խումբ
Շտոլանդիա - Նորվեգիա 19:00
Հոլանդիա - Իսլանդիա 23:45
Հանդիպումների սկիզբը նշված է Երեւանի ժամանակով: