Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԸ ԹՈՂԵՑ ՊԱՅՔԱՐԸ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը» կրկին պարտություն կրեց: Այս անգամ ճարտարագետները 3:6 հաշվով զիջեցին «Եվրոպային», որի կազմում 3 գոլի հեղինակ դարձավ նախկինում մեծ ֆուտբոլ խաղացած Էմիլ Մեսրոպյանը: Վերջինս հայտնի է Երեւանի «Արարատում» ունեցած ելույթներով:

1-ին տուրում «Պոլիտեխնիկը» 7:10 հաշվով զիջել էր «Ռեմա» թիմին: Բ խմբում ընդգրկած չեմպիոնը, այս 2 պարտություններից հետո զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: Հայաստանի վերջին 2 տարիներին ուժեղագույն թիմի անհաջողության պատճառը թերեւս թիմում տեղի ունեցող սերնդափոխությունն է, որի արդյունքում «Պոլիտեխնիկում» հանդես են գալիս մի շարք երիտասարդաներ:

Ա խմբում կիսաեզրափակիչի ուղեգրեր ապահովեին «Թալ Գրիգը» եւ «Եվրոպան», որոնք 2-րդ տուրում եւս ջախջախեցին իրենց մրցակիցներին: «Թալ Գրիգը» 14:0 հաշվով առավելության հասավ «Դանեսիրի» նկատմամբ: Այս խաղում 4 գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի խաղացող Գրիգոր Կապուրկանյանը: «Էրեբունին» 8:2 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ: Էրեբունցիների կազմում 3 գոլ խփեց Երեւանի «Միկայի» նախկին խաղացող Գրիգոր Մկրտչյանը, որը եւս մեծ ֆուտբոլում կարիերան ավարտելուց հետո սկսել է զբաղվել ֆուտզալով:

Գավաթի խաղարկության 3-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 12-ին: Ա խմբում կմրցեն «Թալ Գրիգը» եւ «Էրեբունին»: Երկու թիմերն էլ ապահովել են իրենց տեղը հաջորդ փուլում, ուստի այս հանդիպմանը պարզապես կորոշվի, թե կողմերը որ հորզոնականով են դուրս գալու կիսաեզրափակիչ, իսկ առաջին հանդիպումներում խոշոր հաշիվներով պարտություններ կրած «Դանեսիրը» եւ «Արսենալը» կփորձեն խուսափել վերջին հորիզոնականից: Բ խմբում «Եվրոպան» եւ «Ռեման» կպայքարեն առաջին տեղի համար: