Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԼՈՎԵՆԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը արդեն գտնվում է Սլովենիայում, որտեղ վաղը կմեկնարկի Եվրոպայի 2009թ . առաջնության ընտրական առաջին փուլի խմբային մրցաշարը: Վաղը Հայաստանի իր առաջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Սլովակիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ:

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները Հայաստան – Սլովակիա խաղում նախապատվությունը տալիս են սլովակներին, որոնց հաղթանակի համար սահմանվել է 1.60 գործակից: Հայաստանի հաղթանակի վրա խաղադրույք է ընդունվում 4.75 գործակցով, իսկ ոչ-ոքիի վրա` 3.60: Հայաստանի չպարտվելու գործակիցը կազմել է 2.05, իսկ Սլովակիայինը` 1.11: Եվրոպայի 2008թ. առաջնության ընտրական առաջին փուլում թե Սլովակիան, թե Հայաստանը 2007թ. աշնանը հաջողությամբ են հանդես եկել:

Սլովակները, Կիպրոսի, Ավստրիայի եւ Հյուսիային Իռլանդիայի հավաքականների հետ պայքարում ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք, դուրս եկավ էլիտ-ռաունդ, որտեղ Գերմանիայի, Խորվաթիաի եւ Ալբանիայի հավաքականների հետ պայքարում գրավեին 3-րդ հորիզոնականը` դուրս մնալով հետագա պայքարից:

Հայաստանը եւս կարողացել էր էլիտ-ռաւոնդի ուղեգիր նվաճել: Նման իրավունք հայ ֆուտբոլիստները ստացել էին` Լիտվայի, Լեհաստանի, Սան Մարինոյի հավաքականների հետ պայքարում գրավելով 2-րդ հորիզոնականը:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը այս տարի Հայաստանում կայացած էլիտ-ռաունդում Իսպանիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի հավաքականնների հետ պայքարում չկարողացավ միավոր վաստակել եւ խմբում գրավեց վերջին հորիզոնականը: