Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2500 ՏՈՄՍ ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Սպորտ

Բրյուսելում արդեն մի քանի է օր է վաճառքի են հանվել հոկտեմբերի 11-ին «Ռոա Բոդուին» մարզադաշտում կայանալիք հանդիպումների տոմսերը:

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու 5-րդ խմբի Բելգիա-Հայաստան հանդիպումը դիտելու համար ֆուտբոլասերները պետք է վճարեն 5-ից 40 եվրո, ինչը մոտ 2 անգամ էժան է, քան հոկտեմբերի 15-ին նույն մարզադաշտում կայանալիք Բելգիայի-Իսպանիա հանդիպման տոմսերը: Բոդուին թագավորի անվամ մարզադաշտը տեղավորում է 50.122 հանդիսական: Այն կառուցվել է 1930 թ.-ին, սակայն 1995թ-ին 37 մլն եվրոյով նորոգվել է, իսկ 2000թ. այստեղ կայացել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի բացման հանդիպումը:

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության` հյուրընկալող կողմը պարտավոր է հյուրերին տրամադրել տոմսերի 5 տոկոսը, որը տվյալ դեպքում կազմում է 2500 տոմս: Հայաստանի հավաքականի երկրպագուների համար բելգիացիները առանձնացրել են 2-րդ տրիբունայի մի հատվածը, որը գտնվում է դարպասների հետեւում: Հայաստանին աջակցող ֆուտբոլասերները այս տրիբունայից հանդիպմանը հետեւելու համար պետք է վճարեն 5-15 եվրո: Սպասվում է, որ Եվրոպայում եւ հատկապես Բելգիայում բնակվող հայերի թիվը կհասնի մոտ 3 հազարի:

2007թ. հոկտեմբերին հենց այս մարզադաշտում կայացած Բելգիա - Հայաստան (3:0) «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպմանը ներկա էին շուրջ 3 հազար հայ ֆուտբոլասերներ:

Ըստ «Ա1+»-ի բելգիական աղբյուրների, ներկայումս ավելի մեծ արագությամբ են սպառվում հոկտեմբերի 15-ին կայանալիք Բելգիա - Իսպանիա խաղի տոմսերը, որում բելգիացիները հյուրընկալելու են Եվրոպայի չեմպիոն իսպանացիներին: Այս հանդիպման տոմսերը արժեն 10-ից 90 եվրո: