ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ 24 ՀՈԳՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Վանդերեյկենը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք նախապատրաստվելու են հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականի դեմ Բրյուսելում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը:
55-ամյա մասնագետը հրավիրել է 24 ֆուտբոլիստների, որոնք պետք է նախապատրաստվեն նաեւ հոկտեմբերի 15-ին կայանալիք Բելգիա - Իսպանիայի մրցավեճին: Հրավիրվածներից 14-ը լեգեոներներ են, որոնցից ամենահայտնի Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դանիել Վան Բույտենն է: Վերջինս Հայաստանի հավաքականի դարպասը գրավել է 2006թ. սեպտեմբերին Երեւանում կայացած «Եվրո-2008»-ի ընտրական խաղում, որում բելգիացիները առավելության հասան 1:0 հաշվով:
Ռենե Վանեդերեյկենը հայտարարել է, որ առաջիկա հանդիպումներում շարունակելու է նախապատվությունը տալ այն խաղացողներին, որոնք ընտրական փուլի մեկնարկում հաջող են հանդես եկել Էստոնիայի եւ Թուրքիայի հետ կայացած հանդիպումներում:
Ամենափորձառու ֆուտբոլիստը հրավիրվածների թվում Թիմի Սիմոնսն է: 31-ամյա կիսապաշտպանը, որը հանդես է գալիս հոլանդական «Էյնդհովենում», Բելգիայի հավաքականում է 2001 թվականից եւս այս տարիների ընթացքում անցկացրել է 63 հանդիպում` խփելով 3 գնդակ: Բելգիացիների լավագույն ռմբարկուն «Բրյուգեի» 30-ամյա հարձակվող Վեսլի Սոնկն է, որը 44 հանդիպումներում 20 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը:
Բելգիայի հավաքականի խաղացողները եւս հանգստյան օրերին իրենց վերջին հանդիպումներն են անցկացրել ակումբներում: Մասնավորապես Մարուան Ֆելաինին, որը հանդես է գալիս Լիվերպուլի «Էվերթոնում», Անգլիայի առաջնության 7-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Նյուքասլի» հետ մրցավեճում, որը ավարտվել է 2:2 հաշվով: Ինչպես միշտ, «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմում է եկել բելգիացիների առաջատար խաղացող Վինսեն Կոմպանին:
2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերի 11-ին կայանալիք Բելգիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Բրյուսելի «Ռուա Բոդուեն» մարզադաշտում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Այս մարզադաշտում Հայաստանի հավաքականը Բելգիային հյուրընկալվել է նաեւ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում 2007թ. հոկտեմբերին կայացած խաղում, երբ տանտերերը 3:0 հաշվով առավելության հասան մեր ընտրանու նկատմամբ:
Բելգիայի հավաքականի ընդլայնված կազմ
Դարպասապահներ
Ստիյն Ստիյնեն «Բրյուգե»
Սիլվիո Պրոտո «Ժերմինալ»
Բրիան Վանդենբուսչե «Հերենվեն», Հոլանդիա
Պաշտպաններ
Վինսենտ Կոմպանի «Մանչեսթր Սիթի», Անգլիա
Ֆիլիպ Դիմս «Բորուսիա» Մ. Գերմանիա
Մարկ Դե Ման «Ռոդա», Հոլանդիա
Ժուլաում Ժիլետ «Անդերլեխտ»
Ժիլ Սվերտս «Ալկմաար», Հոլանդիա
Դանիել Վան Բույտեն «Բավարիա», Գերմանիա
Յել Վան Դամ «Անդերլեխտ»
Թոմաս Վերմալեն «Այաքս», Հոլանդիա
Յան Վերտոնգեն «Այաքս», Հոլանդիա
Կիսապաշտպաններ
Մարուան Ֆելաինի «Էվերթոն», Անգլիա
Ֆարիս Հարոուն «Ժերմինալ»
Գաբի Մուդինգայ «Բոլոնիա», Իտալիա
Թիմի Սիմոնս «Էյնդհովեն», Հոլանդիա
Սթիվեն Դեֆուր «Ստանդարդ»
Աքել Վիտսել «Ստանդարդ»
Անտոնի Վանդեն Բորե «Ջենովա», Իտալիա
Հարձակվողներ
Մուսա Դեմբելե «Ալկմաար», Հոլանդիա
Ստիյն Դե Սմետ «Բրյուգե»,
Թոմ Դե Սուտեր «Բրյուգե»
Ստեին Հուսեգեմս «Տվենտե», Հոլանդիա
Վեսլի Սոնկ «Բրյուգե»