Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿ ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արամ Ոսկանյանը մինչեւ 2009թ. դեկտեմբերի 1-ը պայմանագիր է կնքել Երեւանի «Միկայի» հետ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Միկայի» քարտուղար Արմեն Պետիկյանը: Վերջին 4 տարիների ընթացքում Ոսկանյանը հանդես էր գալիս ղազախական «Եսիլ Բոգոտիրում»: 33-ամյա հարձակվողը 2003-04թթ. հանդես էր գալիս «Միկայի» կազմում, որտեղից էլ տեղափոխվեց Ղազախստան:

«Արամ Ոսկանյանը ցանկություն հայտնեց կրկին հանդես գալ «Միկայում»: Այդ ցանկությունը փոխադարձ էր եւ արագորեն կնքվեց պայմանագիր, որը ուժի մեջ է մինչեւ 2009 թվակականի դեկտեմբերի 1-ը», - ասաց Արմեն Պետիկյանը: Վերադառնալով «Միկա»` Արամ Ոսկանյանը անմիջապես գոլի հեղինակ դարձավ, աչքի ընկնելով «Շիրակի» հետ 22-րդ տուր խաղում, որում «Միկան» առավելության հասավ 1:0 հաշվով:

Արամ Ոսկանյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերադառնալու պատճառը ընտանեկան էր: Արամի ընտանիքը գտնվում էր Հայաստանում, իսկ նա` Ղազախստանում: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստ խնդրել է ակումբի նախագահին ազատ խաղացողի կարգավիճակ տալ.«Նրանք նման ցանկություն չունեին, սակայն իմ հարաբերությունները ակումբի ղեկավարության հետ շատ լավ էին եւ թույլատրեցին վերադառնալ Հայաստան»: