Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Սպորտ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեցին 40-րդ համահայկական խաղերը, որոնց հիմնականում մասնակցում էին հայաստանցի եւ պարսկահայ մարզիկներ: Ուշադրության կենտրոնում էին բասկետբոլի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերը: Պատահական չէ, որ բասկետբոլի հանդիպումների տոմսերը սպառվում էին մեծ արագությամբ եւ խաղերին մեծ թվով հանդիսականներ էին ներկա:

Մրցաշարին մասնակցել են բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ակումբային հավաքականները:

Կանանց պայքարում հանդես են եկել 6 թիմեր, որոնց թվում` Հայաստանի ակումբային հավաքականը: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են եկել «Թավրիզ», «Արարատ», «Արարատ-2», «Արցախ» եւ «Նաիրի» թիմերը: Հայաստանի ընտրանին, մեծ առավելությամբ հաղթելով իր մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ զիջել է Թեհրանի «Արարատին»: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել «Գրանդ Քենդի», ԳՄԻ եւ «Արարատ» ակումբների բասկետբոլիստներ:

Տղամարդկանց մրցաշարում հանդես են եկել 14 թիմեր: Հայաստանի ակումբային հավաքականը եւս առաջին հանդիպումներում մեծ առավելություն է ունեցել մրցակիցների նկատմամբ, սակայն եզրափակիչում 92:99 հաշվով պարտվել է «Արարատին»: Տղամարդկանց հավաքականի կորիզը կազմել են «Պոլիտեխնիկի» խաղացողները: