ՍԿՍԵԼ Է ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 20-ից սկսվել են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մասնակի վերակառուցման աշխատանքները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսրայելական Green Diversified LTD ընկերության հետ, որը կկառավարի խաղադաշտի վերակառուցման աշխատանքները` միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:
Նախատեվում է նա— վերակառուցել բարձրակարգ սպասարկման (VIP) սրահները, անվտանգության համակարգը:
Բացի այդ, ՀՖՖ-ն այժմ բանակցություններ է վարում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ` լուսավորության նոր համակարգի տեղադրման կապակցությամբ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2008 թվականի օգոստոսի վերջին, քանի որ սեպտեմբերի 6-ին մեկնարկում է 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլը: