ԿՈՐՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը 2 հաղթանակներից հետո այսօր սպիտակներով ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլին:
Արոնյանը Կառլսենի հետ շարունակում է 2.5 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ 2008թ. Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության հաղթողը գործանականում հայտնի է:
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 7-րդ տուրում սպիտակներով առավելության հասնելով Տիգրան Քոթանջյանի նկատմամբ` գործնականում ապահովեց 1-ին հորիզոնականը: 6 միավորով Պետրոսյանը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նրան հետապնդող Սմբատ Լպուտյանը վաստակել է 4.5 միավոր: Այս տուրում Լպուտյանը սեւերով առավելության հասավ Աշոտ Անաստասյանի նկատմամբ: Սամվել Տեր-Սահակյանը 2 անընդմեջ պարտություններից հետո անակնկալ մատուցեց՝ սպիտակներով հաղթելով առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Կարեն Ասրյանին: Այս հաղթանակից հետո Տեր-Սահակյանը Արտաշես Մինասյանի հետ 4 միավորով բաժանում է 3-րդ հորիզոնականը: