ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող է հանդես եկել Ֆրանսիայի երիտասարդականի հետ կայացած խաղում:
Ֆրանսիակա Կոլմար քաղաքում կայացած մրցավեճը ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը 1-ին խաղակեսում պարտվելուց է եղել 0:1 հաշվով, սակայն 2-րդ կեսում Գեւորգ Նռանյանի խփած գոլը թույլ է տվել հայ ֆուտբոլիստներին խուսափել պարտությունից:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ այսօր կուղեւորվի Լիխտենշտեյն, որտեղ նոյեմբերի 20-ին ընտրական հանդիպում կանցկացնի այս երկրի երիտասարդական հավաքականի հետ:
«Եվրո-2009»-ի ընտրական փուլում Հայաստանը Լիխտենշտեյնի երիտասարդականին Երեւանում հաղթել է 1:0 հաշվով: Դա մեր թիմի առայժմ միակ հաղթանակն է ընթացիկ ընտրական փուլում:
Լիխտենշտեյնի հավաքականը նախքան Հայաստանի հետ հանդիպելը վաղը կհյուրընկալվի Ուկրաինային: