ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԽԻՍՏ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային բուքմեյքերական ընկերությունները անհավանական են համարում Պորտուգալիա -Հայաստան մրցավեճում հյուրերի հաջողությունը:
Ռուսական «Մարաթոնի» կարծիքով` Հայաստանը այս խաղում հաղթելու ոչ մի շանս չունի: Ռուսները մեր ընտրանու հաղթանակի համար սահմանել են 40.0 գործակից: Ոչ-ոքիի համար եւս բավական բարձր գործակից է սահմանվել` 11.50: Իսկ Պորտուգալիայի հաղթանակը գնհատվել է ընդամենը 1.02:
Պորտուգալացիների հաղթանակի համար 1.02 գործակից է սահմանել նաեւ հայկական «Վիվառոն», իսկ Հայաստանի հաղթանակը այստեղ գնահատվել է 34.0 գործակցով, ոչ-ոքին` 9.00: Հայաստանի գոլ խփելու հնարավորությունը գնահատվել է 2.85, իսկ չխփելունը` 1.35:
Հայաստանին ավելի «բարյացակամորեն» է վերաբերվել հեղինակավոր «ԲՎԻՆ» բուքմեյքերական գրասենյակը, որը համարվում է Մադրիդի «Ռեալը» եւ իտալական «Միլանի» հովանավորը: «ԲՎԻՆ»-ը հայ ֆուտբոլիիստների հաղթանակի համար սահմանել է 29.0 գործակից, իսկ պորտուգալացիների համար` 1.05: Ոչ-ոքին այս ընկերությունը գնահատվել է 9.0 գործակցով: Ամենահավանական հաշիվը այս խաղում ըստ «ԲՎԻՆի»-ի 3:0 հաշիվն է 6.50 գործակցով: 2:0 հաշվի համար սահմանվել է 7.00, 4:0-ի համար` 7.50, 5:0` 8.50, 6:0` 11.0 գործակից: