ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ուշ երեկոյան Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Ֆրանսիա, որտեղ նոյեմբերի 15-ին կանցկացնի ընկերական հանդիպում տեղի երիտասարդական հավաքականի հետ: Այնուհետեւ, նոյեմբերի 20-ին մեր երիտասարդականը կանցկացնի «ԵՎՐՈ-2009»-ի ընտրական հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հավաքականիի կազմում հիմնականում ընդգրկել է «Փյունիկի» ֆուտբոլիստներին, որոնց թիվը հասնում է 10-ի:
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Ժերերաը եւս հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն Հայաստանի հետ մրցավեճին: Հրավիրվածները հիմնականում հանդես են գալիս ֆրանսիական ակումբներում` «Մոնպելյեում», «Մոնակոյում», «Սենտ Էտյենում», «Սոշոյում», «Լիլլում», ՊՍԺ-ում: Ֆրանսիացիները ունեն նաեւ լեգեոներներ: Մասնավորապես Յոան Գյուրկյուֆը հանդես է գալիս իտալական «Միլանում», Շառլ Ն`Զոգբիան` անգլիական «Նյուքասլում», Յասին Մուտաուակիլը` «Չառլթոնում», Աբու Դիաբին` Լոնդոնի «Արսենալում»:
Հայաստանի երիտասարդական հավաքական
Դարպասապահներ
Գեւորգ Պրազյան Փյունիկ
Գրիգոր Մելիքսեթյան Փյունիկ
Պաշտպաններ
Արտակ Անդրիկյան Փյունիկ
Կարեն Խաչատրյան Փյունիկ
Կառլեն Մկրտչյան Փյունիկ
Միխեիլ Սիմոնյան
Արթուր Ստեփանյան Անապա
Հրայր Մկոյան Արարատ
Հայկ Չիլինգարյան Փյունիկ
Կիսպաշտպաններ
Արամ Բարեղամյան Բանանց
Սարգիս Կարապետյան Բանանց
Նորայր Սահակյան Փյունիկ
Հենրիխ Մխիթարյան Փյունիկ
Գորիկ Խաչատրյան Փյունիկ
Հարձակվողներ
Կարապետ Գեւորգյան Արարատ
ԳեւորգՆռանյան Արարատ
Արսեն Բալաբեկյան Բանանց
Վարդան Պետրոսյան Փյունիկ