ՊԱՐՏՎԵՑԻՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում ավարտվեց ձյուդոի «Գրան Պրի» մրցաշարը, որին մասնակցում էին 10 երկրների ամենատիտղոսակիր մարզիկները:
60կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գրյեգ Ֆալոնը, որը եզրափակիչում առավելության հասավ հայ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանի նկատմամբ: Բրոնզե մեդալների արժանացան վրացի Նեստոր Սերջիան եւ հունգարացի Լազլո Բուրգան:
66կգ քաշայինների պայքարում հաջողությանը մոտ էր Արմեն Նազարյանը, սակայն Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչում պարտվեց սերբ Միլոս Մինխալկովիչին: Բրոնզե մեդալների արժանացան Հունաստանի ներկայացուցիչ Ռեվազի Զինտիրիդիսը եւ ուկրաինացի Սերհիյ Դիբոտը:
81կգ քաշային կարգում հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Գոնդյուկը, որին հաջորդեց վրացի Դավիթ Կեւխիշվիլին: Մեծ Բրիտանիան ներկայացնող Թոմ Ռիդը եւ Էուվան Բարտոնը արժանացան բրոնզե մեդալների:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել էր 100 հազար դոլար: Հաղթողները ստացան 20-ական հազար դոլար պարգեւ: