ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԹՈւՐՔԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի պատանեկան հավաքականը կմասնակցի նոյեմբերի 17-29-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք աշխարհի 10, 12, 14, 16 եւ 18 պատանիների եւ աղջիկների առաջնությանը: Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում:
Նախքան այս խոսակցություններ կային, որ Հայաստանը կարող է հրաժարվել Թուրքիա մեկնելուց հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս հարեւան երկրում հակահայկական տրամադրությունները ցայտուն տեսք են ստացել: Սակայն դա չի խանգարի հայ պատանիներին մասնակցել կարեւոր ստուգատեսին:
Բացի այդ հոկտեմբերին Հայաստանի ակումբային չեմպիոններ «Բանկային Արքան» եւ «Միկան» Թուրքիայում մասնակցեցին Եվրոպայի առաջնությունը եւ որեւէ միջադեպ չգրանցվեց:
Հայաստանը Անթալիաում կներկայացնեն մոտ 22-24 շախմատիստներ: Առայժմ վերջնական կազմը հայտնի չէ:
Նախորդ տարի պատանիների աշխարհի առաջնությունը կայացած Բաթումիում: Այն ժամանակ Հայաստանի կազմում հաջող հանդես եկավ 12 տարեկան Ռոբերտ Աղասարյանը, որը նվաճեց չեմպիոնի կոչումը: 18 տարեկանների պայքարում Հրանտ Մելքումյանը նվաճեց արծաթե մեդալ: