Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խճճված ընթացակարգերը պարզեցվում են նոր համաձայնագրով (տեսանյութ)

Տնտեսություն
iran-1

 Իրանի հետ   տնտեսական ՀՀ հարաբերությունները կարևոր ռազմավարական նշանակություն ունեն: Անդրադառնալով  երեկ Աժ-ի  հաստատած՝  ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի ձևավորմանն ուղղված ժամանակավոր  համաձայնագրին՝  ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը. «Հայ-իրանական հարաբերություններում   համաձայնագիրը կարևորվում է այնքանով, որ  ներմուծման և արտահանման ընթացքում կիրառվելու են ավելի պարզ և թափանցիկ ընթացակարգեր, ինչը նախկինում բավականին խճճված էր», -ասաց Սուրեն Պարսյանը։ Նրա համոզմամբ Իրանը շահարգրգռված էր ազատ առևտրի համաձայնագրի կնքման  մասով,  քանի որ այս  դեպքում նա ոչ թե գործ էր ունենալու  3 մլն-ոց Հայաստանի շուկայի հետ, այլ 180 մլն-ոց  ապրանքային շուկայի հետ:Այսինքն  նա կարողանալու է ԵԱՏՄ երկրներ ներմուծել  արտոնյալ  մաքսատուրքերով 306 ապրանքատեսակներ: Համաձայնագրով  հետաքրքություն ներկայացնող ապրանքների մասով  Իրանական կողմը զգալիորեն նվազեցրել է մաքսատուրքերը: Օրինակ՝   դեղորայքի մասով ունենք 20-50 %-ի չափով մաքսատուրքերի նվազում , տեքստիլի  դեպքում 38,5 %,  տավարի մսի դեպքում 26 %-ի  փոխարեն  10% ,  իսկ հանքային ջրերի և  գազավորված  ըմպելիքների մասով 55 %-ից նվազում մինչև   14 %-ի:   Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով պետք է հաշվի առնել նաև այն,   որ Իրան ապրանքների արտահանում կազմակերպելը բավականին  բարդ գործընթաց է ցանկացած երկրի համար, քանի որ այն ունի փակ տնտեսություն: Այս առումով  համաձայնագիրը լայն հնարավորություններ կարող է ստեղծել: Բացի դրանից Հայաստանը լավ կամուրջ կարող է լինել Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ՝ հաշվի առնելով,   որ Իրանը հայտնվել է որոշակի տնտեսական պատժամիջոցների մեջ: