«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ՊԵԿ նախագահին կոչ արեց ուշադիր լինել (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ելույթում նշեց, որ Շիրակից իրեն նամակ են ուղարկել, որտեղ գրված է «Օպերի Արմեն» մականվամբ հայտնի Արմեն Հակոբյանի մասին։ Նրա փոխանցմամբ՝ հարկային ծառայության նախկին աշխատակից Արմեն Հակոբյանն աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ ու կուտակել մեծ կարողություն՝ հայտնի լինելով որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող։ Հովսեփյանն ասաց, որ այս հարցով գրավոր դիմել է պետական եկամուտների կոմիտե պարզաբանման համար, սակայն յուրաքանչյուր պարզաբանումը հերթական «լոլոն» է եղել։ Ուստի ստիպված է հրապարակե։ վերոնշյալ նամակը՝ Դավիթ Անանյանին տեղեկացնելու համար, որ «Օպերի Արմեն» կոչվածը աշխատանքային նշանակումներ է անում ոչ թե մրցույթները հաղթահարած անձանց, այլ նրանց, ովքեր իրեն բարեկամ, ծանոթ կամ վստահելի են։ «Տեղի է ունենում մի վիճակ, որ վերջերս՝ հենց հունվար ամսին, մրցույթները հաղթահարում են շատ անձինք, որոնցից որևէ մեկը չի նշանակվում։ Եվ նշանակվում են այն մարդիկ, ովքեր հենց այդ մարդու «դաբրոյով» են հասել էդտեղ»,- նշում է պատգամավորը՝ կոչ անելով Դավիթ Անանյանին ուշադիր լինել ներկա քաղաքական իրողություններին ու տեղեկացված լինել Շիրակի մարզում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։