Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գերին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Հասարակություն
geri

ՀՀ քաղաքացի Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում էր երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում: Հիշեցնենք, որ խոսքը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանի մասին է։ Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայ գերին պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: