Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենամեծ հարստությունը մարդն է. պրոֆեսոր Աղուզումցյան (տեսանյութ)

Հասարակություն
ZbkYSlyG9VU

«Մարկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է, որ կառավարությունը իր տեսլականի և առաջիկա խնդիրների մասին պետք է հանրությանը կարողանա հանգամանալից ձևով բացատրել և ներկայացնել։ Նրա կարծիքով  օպտիմալացում բառը հանրության մոտ ընկալվում է որպես կրճատում, վերացում և այսօր հանրության մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել, որ մշակույթի նախարությունը և ՊՈԱԿ ները փակվում են, բայց հնարավոր է, երբ կառավարությունը հանգամանալից բացատրություն ներկայացնի, ժողովուրդը համարի, որ դա ճիշտ որոշում է։ «Ամեն երկիր կառավարման իր մոդելն է ձևավորում։ Մենք պետք է երկար ջանքեր գործադրենք, որ հասնենք էֆեկտիվ կառավարման։ Օրինակ ԱՄՆ-ում կառավարման համակարգը այնքան ճիշտ ձևով է աշխատում, որ ասում են թե կարևոր չի, թե ով կլինի նախագահը և շատ դեպքերում նույնիսկ Թրամփին միշտ չի հաջողվում համակարգում փոփոխություններ անել»։ «Հայաստանում լավ չի գիտակցվում, որ կառավարիչը մասնագիտություն է, պետք է համապատասխան գիտելիքներ, հմտություններ ունենալ, որպեսզի կարողանա Ճիշտ կառավարել երկիրը։ Մինչև չձևավորենք մեր մեջ այն գիտակցումը որ ամենամեծ հարստությունը մարդն է, շատ խնդիրներ կունենանք»,- կարծում է ՀՀՊԿԱ կառավարման հոգեբանությն սմբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։