Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի վարկանիշը բարձր է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM0127791

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը փետրվարի 21-22-ը Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին։

Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տպավորություն է ստացել, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը և վարկանիշը բարձր էր այդ ֆորմատում։ «Բազմաթիվ պատվիրակություններ և դրանց ղեկավարներ ցանկություն էին հայտնում հանդիպել մեզ, քննարկել, տեղեկանալ ավելի մանրամասն Հայաստանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, և համոզված եմ, որ այս ամենը շատ կարևոր կապիտալ է, և այս կապիտալը մեր պատվիրակությունը և այլ պատվիրակությունները խորհրդարանական դիվանագիտության ամեն բան պիտի անեն, որպեսզի հնարավորինս ռեալիզացնեն և մենք կարողանանք մեր հետաքրքրությունները և պետական շահը հավուր պատշաճի ներկայացնել ու զարգացնել»։

Վեհաժողովում Հայաստանին վերաբերող օրակարգի հարց է եղել դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։ Ըստ Կոնջորյանի՝ զեկույցում նշվել է, որշնորհիվ ընտրակեղծիքի բացակայության ընտրությունները անցել են արդար ու թափանցիկ։ Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ընդգծեց, որ այս հանդիպումը ավելի շատ ճանաչողական բնույթ էր կրում։ Պագամավորի առաջին ելույթը վերաբերել է մեդիայի ազատությանը։ «Կարող ենք ասել, որ Հայաստանում մեդիան ազատ է, սակայն միևնույն ժամանակ ելույթը նվիրված էր այն խնդրին, որն այսօր մենք անվանում ենք ֆեյք նյուզ, և մատնանշել եմ, որ այդ ապատեղեկատվության դեմ յուրաքանչյուր պայքար և վտանգավոր միջամտություն կարող է վնասել մեդիայի ազատ աշխատանքին որպես 4-րդ իշխանություն»։