Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում բարձրորակ բժշկական պարագաներ արտադրող գործարան կկառուցվի (տեսանյութ)

Հասարակություն
51872878_881430002043266_4212612998906249216_o

ՍՄՏ Բեսթ ընկերությունն առաջին անգամ Հայաստանում սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կատետերներ։ Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ամբողջ արտադրանքն արտահանվելու է երկրից։ Ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին»,-նշված է նախարարի գրառման մեջ։