A
A
«Կայզեր» սուպերմարկետի 23-ամյա առաքիչը վրաերթի է ենթարկել 56-ամյա կոշկակարին. shamshyan.com
Երեւանում, փետրվարի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 23-ամյա Արայիկ Ն.-ն իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 01։25-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝մահացել է։