A
A
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը նախապատվելի դիրքեր է զբաղեցրել. ռազմական փորձագետ (տեսանյութ)
«Ադրբեջանը 16 կործանիչ ունի, եթե պատերազմ լինի, նրանք այնպիսի զինատեսակներ ունեն, որ կարող են ռմբակոծել ամբողջ Հայաստանը»,- նշում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Նրա կարծիքով երբ 2018 թվականին ամռանը Նախիջևանի հատվածում զորքը առաջ եկավ, հայկական կողմը պետք է դիմադրություն ցույց տար, որ ձմռանը հետ գնային: Նրանք հիմա այնպիսի դիրք են գրավել, որ վերևից կարողանում են նայել և կրակի տակ պահել հայկական դիրքերը: Անդրադառնալով հայկական զինախմբի Սիրիայում հումանիտար օգնություն ցուցաբերելուն, նա համարում է շատ վտանգավոր: «Այս պահին Սիրիայում հարձակումներ կան և , որը խաղաղապահների համար վտանգավոր է: Եվ մեր այնտեղ զորք ուղարկելը համարվելու է թշնամական վերաբերմունք»: