A
A
Օդանավակայաններում ուղեւորահոսքն ավելացել է
Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով: 2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր: 2019 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:
| Ուղևորների թիվը 2018թ. հունվարին | Ուղևորների թիվը 2019թ. հունվարին | Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ | |
| «Զվարթնոց» | 178 292 | 200 731 | + 12.6 % |
| «Շիրակ» | 10 876 | 11 440 | + 5.2 % |
| Ընդամենը | 189 168 | 212 171 | + 12.2% |