A
A
Երեւանի մոտակայքում կգործի ալյումինի նոր վերամշակման գործարան (տեսանյութ)
25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երևանին մոտ տարածք են ձեռք բերել, սարքավորումներ տեղադրել, ալյումինի ձուլարան են կառուցում: Կարտարվել է 4,2 միլիոն դոլարի ներդրում, կստեղծվի ավելի քան 100 աշխատատեղ: Ծրագրի պատասխանատուները հավաստիացրել են, որ նորագույն սարքավորումների շնորհիվ բնապահպանական տեսանկյունից գործարանի աշխատանքը բացարձակ անվտանգ է: Անվտանգության համար օդի զտիչ ֆիլտրը տեղադրում են արտասահմանից ժամանած մասնագետները: