Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույն մարդիկ, ովքեր նախկինում խարդախությունների էին դիմում,  այսօր խուսափում են դրանից. փոխքաղաքապետ

Հասարակություն
hermine

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, որ  մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն 20 տոկոսով։ Փոխքաղաքապետը նշեց, որ այս պահին ֆինանսական վարչությանը հանձնարարված է  աշխատավարձերի և տարիֆիկացիաների վերահաշվարկ կատարել և քանի որ խոսքը վերաբերում է 8000-9000  աշխատակիցների, պետք է հատ առ հատ վերանայվեն և հաշվարկվեն հաստիքները, որից հետո շատ կարճ ժամանակահատվածում մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով, բացառությամբ փոխտնօրենի և տնօրենի, նրանց աշխատավարձը կբարձրանա ավելի քիչ տոկոսայնությամբ։ «Այս որոշման համար բյուջեն նախատեսված է, միջոցները տնտեսված են և աշխատավարձի բարձրացումը արվում է բացառապես տնտեսված միջոցների հաշվին»։ Հայկ Սարգսյանը նշում է, որ արդեն երկար տարիներ յուրաքանչյուր տարի իր հերթին է սպասում շուրջ 5000 երեխա։ Սակայն այս տարի քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ, շուրջ 1000 երեխա ավել է ընդունվել մանկապարտեզ, բացվել են շուրջ 30 խմբեր, որոնք վերանորոգվել և համալրվել են նոր գույքով։ Իսկ վերջերս գործարկված mankapartez.yerevan.am օնլայն հարթակը հնարավորություն է տալիս,վերահսկել երեխաների հերթագրման կարգը։ ։ Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող մանկապարտեզների տնօրենների կողմից կատարված սննդի և աշխատավարձերի  յուրացումներին փոխքաղաքապետը նշեց, որ վերահսկման մեխանիզմները այնքան կարևոր չեն, որքան կամքը։ Աշխարհը բազմաթիվ մեխանիզմներ է հորինել, բայց չի հորինել ամբողջությամբ հարյուր տոկոս ազնիվ հասարակություն։ Խնդիրը համակարգային գիտակցության մեջ է։ Նույն մարդիկ, ովքեր նախկինում զեղծարարությունների և խարդախությունների էին դիմում, այսօր խուսափում են դրանից։ «Մենք այսօր 7, 3 մլրդի տնտեսում ենք իրականացրել, մենք բիզնեսները չենք փոխարինել մեկ այլ բիզնեսներով, ուղղակի մարդիկ հասկացել են, որ եթե շինարարական մրցույթի են մասնակցում, ապա 100 տոկոսով պետք է կատարեն ամբողջ պարտավորությունը, այլապես հայտնվելու են այլ իրավունքի դաշտում։ Մարդը, ով տեխնիկական հսկողություն է ստանձնել, չի կարող շինարարից գումարներ ստանալ և աչք փակել թերությունների վրա։ Այս տարի մենք մեր եկամուտների հավաքագրման նշաձողը 21 մլրդից 23 ու կես դրեցինք։ Հունվար ամսից մենք 110-115 տոկոսի պլանի գերակատարում ունենք, իսկ փետրվարի վերջ մարտի սկիզբ, մենք կունենանք 7 ու կես մլրդ-ով ավել բյուջե։ Փոխքաղաքապետը անդրադառնալով նաև քաղաքապետարանի մյուս նախագծերին նշեց, որ առաջիկայում պլանավորվում է թափառող շների կացարանների հարցը։ «Թափառող շների խնդրի հետ կապված ունենք նախնական գնահատական, թե ինչ բյուջետային միջոցներ են անհրաժեշտ համարկարգը ձևավորելու համար։ Քանի որ համակարգը պետք է ձևավորվի զրոյից, ապա  ենթադրում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնադրում, որը կապահովի շների ստերջացումը, բուժումը, պատվաստումները, կացարանը։ Այսինքն կազմակերպությունը կապահովվի նրանց բնականոն զարգացման ամբողջ ցիկլը, առանց շների փաստացի գլխաքանակի փոփոխության։