Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախտներս բերել է, որ այս տարի սարսափելի ցուրտ ձմեռ չարեց, թե չէ տան մեջ  կսառչեինք. ազատամարտիկ

Հասարակություն
nkar-1

Ազատամարտիկ Հարություն Թովմասյանը չի կարողանում համապատասխան բուժում ստանալ, քանի որ գումար չունի: Մոտ երկու ամիս առաջ «Ա1+»-ն այցելել էր ազատամարտիկի կացարան եւ ծանոթացել նրա խնդիրների հետ:  Հանրակացարանի  փոքրիկ սենյակում ապրող հաշմանդամություն ունեցող ազատամարտիկն այսօր նույն խնդիրներն ունի. «Առողջական վիճակս նույնն է, մի քանի օր առաջ պոլիկլինիկայի բժիշկը եկավ տուն, դեղեր նշանակեց, էժան դեղեր, որոնք այդքան էլ չեն օգնում եւ ասաց, որ ուղեգիր կտա, որ հիվանդանոց գնամ: Բայց որ հիվանդանոց էլ գնամ, ես գումար չունեմ, որ կարողանամ այնտեղ մնալ: Տանն էլ մի բան չի, շատ ցուրտ է: Բախտներս բերել է, որ այս տարի սարսափելի ցուրտ ձմեռ չարեց, թե չէ տան մեջ  կսառչեինք»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հարություն Թովմասյանը: Ազատամարտիկը նշում է, որ վարկերը մարել չկարողանալու պատճառով, ԴԱՀԿ կալանքի տակ է բանկային հաշիվը  եւ չի կարողանում անգամ թոշակ ստանալ. «Օրեր առաջ եմ գնացել՝ իմ այս ծանր վիճակով, խնդրել եմ, որ կալանքից հանեն, որովհետեւ ես եւ իմ ընտանիքը, թոշակիս հույսին ենք: Եղբորս ընտանիքն էլ դեռ մեզ հետ է ապրում, էս անչափահաս երեխեքը ի՞նչ մեղավոր են, ինչի՞ պետք է նման պայմաններում ապրեն: Եթե շատ ծանր չլիներ մեր վիճակը, ես չէի բարձրաձայնի դրա մասին, բայց էլ ապրել չի լինում այս պայմաններում»: