Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանուկ խաչմերուկները բեռնաթափելու՝ հավանության արժանացած նախագիծը մնում է թղթի վրա (տեսանյութ)

Հասարակություն
V_36_9n-alE

Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մշակած նախագիծը չորս անգամ քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդում, չորս անգամ էլ հավանության է արժանացել և միաձայն ընդունվել է, սակայն այդպես էլ մնացել է թղթի վրա: «Ծրագիրը ներառված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծում:  Հաշվի առնելով տեղանքի ճարտարապետությունը՝ ես առաջարկություն ներկայացրեցի, որ արվի ինքնակառավարվող համակարգ, անընդհատ երթևեկություն ապահովող ճանապարհային հանգույց՝ շրջադարձերի հնարավորությամբ,- ասում է պարոն Մուշեղյանը,- քաղաքաշինության կոմիտեում նախագիծը ևս քննարկվել և ընդունվել է: Եթե քաղաքապետարանը պետք է անդրադառնա հանգույցի կառուցման ծրագրին, թող մեկ անգամ ևս իմ նախագիծը դնեն քննարկման: Այնինչ այսօր խոսում են վերգետնյա և ստորգետնյա անցումներով մի նախագծի մասին»: Վաստակավոր ճարտարապետի կարծիքով՝ խնդիրն այն չէ, որ սա իր նախագիծն է. «Սա ամբիցիա չէ։ Սա տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման օպտիմալ տարբերակ է, որ մարդիկ անընդհատ վերուվար չանեն: Մանրամասն՝ տեսանյութում։