Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե վիճահարույց նախագիծն անցնի, փաստաբանները 7 օր բողոքի ցույց են անելու. Առավոտ

Տնտեսություն Հասարակություն
EM_1

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այս համայնքների մասնագետները գտնում են, որ շրջանառության մեջ դրած նախագիծը ավելացնելու է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով մի շարք ծառայություններ քաղաքացիների համար թանկանալու են, հարկահավաք կառույցին էլ հասանելի են դառնալու փաստաբանական գաղտնիքներ, ինչն անթույլատրելի է: Այսօր նախագծի վերաբերյալ հանրային քննարկում տեղի ունեցավ, որին մասնակցում էին փաստաբաններ,հաշվապահներ,խորհրդատուներ: Նրանց մտահոգությունները լսելու էին եկել ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը եւ «Հայաստանում ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը ֆիննախին մեղադրեցին, որ նախագիծը մինչ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք դնելը չի քննարկվել շահառու խմբերի հետ եւ չի արտահայտում նրանց տեսակետները,ակնկալիքներն ու սպասելիքները: Կարեն Զադոյանի համոզմամբ, նախագիծը ռիսկեր է պարունակում, որոնցից մեկն, օրինակ, ծառայությունների թանկացումն է. «Փաստաբանների ծառայություններից օգտվողների համար մատչելիության խնդիր է լինելու: Այն անձիք, որոնք որոշակի գումար ունեին եւ մասնավոր իրավաբանների ծառայություններից էին օգտվում, իրենց խնդիրները լուծելու համար, այսուհետեւ չեն կարող եւ պետք է ապավինեն հանրային պաշտպանի գրասենյակին»: Մանրամասները՝ տեսանյութում  https://youtu.be/Cqy_w46IGcs   Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագծի նպատակը՝ նշելով, որ հարկման նախկին մեխանիզմը հարկային պարտավորություններից խուսափելու տեղիք է տվել: Փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկից անցումը ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի եւ շահութահարկի: Ներկայում, կոնկրետ փաստաբանները հարկվում են շրջանառության հինգ տոկոսի չափով: Պարոն Պողոսյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում  https://youtu.be/iGzWewz7MEs Արա Զոհրաբյանը հրապարակեց գործողությունների պլանը, եթե կառավարությունը վիճելի դրույթներով նախագիծն ընդունի: Նրա խոսքով, բողոքի ցույցեր են անելու՝ երեք օր հրաժարվելով ՀՀ պետական մարմիններում, այդ թվում դատարաններում, նախաքննության մարմիններում փաստաբանական ծառայություններ մատուցել:  https://youtu.be/OBL03d8PR08 Բաբկեն Թունյանը փաստաբաններին, հաշվապահներին կոչ արեց ժամանակից առաջ չընկնել, քանի որ նախագիծը դեռ լայն քննարկումներ է անցնելու եւ իրենք լսելու են բոլոր կողմերի կարծիքներն ու դժգոհությունները: Նրա խոսքով, այնպես չէ, որ կառավարությունն ինչ նախագիծ բերի ԱԺ-ն վավերացնելու է:  https://youtu.be/KpNjcVnJNOI Մանրամասները  կարդալ այստեղ.