A
A
Սրբուհի Սարգսյանը հանդես կգա Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչում
Թել Ավիվում անցկացվել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը։ Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։ Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։ Ի դեպ, դեռ ընտրված չէ այն երգը, որով Սրբուկը հանդես է գալու Իսրայելում։