Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ առաջարկներ  «Թաքնված թանգարանի» կողմից

Մշակույթ
50903690_2148566621893877_1600770655232458752_n

 Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում կազմակերպվում են  ցուցահանդեսներ և միջոցառումներ, իրականացվում են կրթամշակութային ծրագրեր. դասընթացներ, վարպետության դասեր, ինտերակտիվ համերգներ: ԿԵՆՏՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱԹԵԹՆԵՐԸ  

  1. Փաթեթ «Վարպետության դաս»
Այն ներառում է.
  • Մուտքի տոմսի և էքսկուրսիոն ծառայության արժեքը. մշտական և ժամանակավոր ցուցադրությունների դիտում
  • Մասնակցություն վարպետության դասին. այցելուն հնարավորություն կունենա մասնակից լինել արվեստի գործի ստեղծմանը, ինչպես նաև՝ ձեռք բերել հուշանվերներ:
 
  1. Փաթեթ «Էթնիկ երաժշտություն»
Այն ներառում է.
  • Մուտքի տոմսի և էքսկուրսիոն ծառայության արժեքը. մշտական և ժամանակավոր ցուցադրությունների դիտում
  • Ինտերակտիվ համերգ. ժողովրդական պարեր (հյուրերի մասնակցությունը պարի կատարմանը)
  • Սուրճի հյուրասիրություն
  3․ ԼՐԱՑՈՒՑԻՉ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ        Սրահի տրամադրում հետևյալ միջոցառումների համար․  
  • Ցուցահանդեսներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Շնորհանդեսներ
  • Երաժշտական երեկոներ
  • Նկարահանումներ
  • Ֆուրշետներ
  Երևան 0025, Աբովյան 64 +374 10 56 93 80 [email protected] www.folkartcenter.am Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center