Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օպտիմալացում՝ չի նշանակում կրճատել, փակել, լուծարել». Նազենի Ղարիբյան (տեսանյութ)

Հասարակություն
mi4lOL6GUZs

«Մեր հասարակության մեջ օպտիմալացում ասելով՝ հասկանում են փակել, կրճատել, լուծարել, այսինքն օպտիմալացում բառը իմաստափոխվել է: Մինչդեռ, օպտիմալ նշանակում է առավելագույն, լավագույն տարբերակ»: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող տիկին Նազենի Ղարիբյանը վստահ է, որ այս պարագայում, եթե նախարարությունները միանան, սա իրոք օպտիմալացում կլինի: «Այսինքն, սա ենթադրում է ուսումնասիրել և վերհանել բոլոր օղակները, որոնք ուժեղ են, որոնք աշխատունակ են, լավագույն ներուժը և այնպես միավորվել, որ ստանանք եղածից որակապես ավելի լավ բան: Եվ այս դեպքում և կրթության, և մշակույթի, և սպորտի ոլորտներն ավելի լավ պետք է աշխատեն: Մենք միանում ենք, ոչ թե որպես վարչություններ, այլ ես կասեի որպես փոխնախարարություններ»,-ասաց տիկին Ղարիբյանը: Նրա խոսքով, նախարարության բոլոր գործառույթներն ու վարչությունները պահպանվում են և հարկ եղած դեպքում, որոշներն անգամ կհզորացվեն և կօպտիմալացվեն, այսինքն, ոչ թե տասից կդառնան հինգը, այլ եթե պետք է, միգուցե և նոր վարչություն կստեղծվի: Մանրամասները՝ տեսանյութում