Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հայտարարագիրը

Տնտեսություն
Davit-Ananyan

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը։ Ըստ այդմ, 2018-ին նրա եկամուտները կազմել են 43 160 584 դրամ։ Ըստ հայտարարագրի՝ 2018-ի տարեսկզբին Անանյանի դրամական միջոցները կազմել են 1 650 000 դրամ, 2 500 դոլար և 1 500 եվրո, տարեվերջին կազմել են 2 100 000 դրամ, 7 000 դոլար և 2 000 եվրո։ Փաստացի 1 տարում Անանյանի դրամական միջոցներն աճել են 450 000 դրամով, 4 500 դոլարով և 500 եվրոյով։