Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ մոտ լրատվամիջոցներով ազդարարումը թույլատրված չէ. Խաչիկ Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
xcho

«Ունենք քննչական ծառայություն, ունենք ԱԱԾ, ունենք քննչական կոմիտե, ունենք դատախազություն:  Ունենք նաև դրան գումարած քրեական դատավարության օրենսգրքի  190-րդ հոդվածը , որը ենթադրում է, որ գլխավոր դատախազը կարող է իրավասությունների հարցն ինքնուրույն լուծել, իհարկե՝ հօգուտ հատուկ քննչական ծառայության: Բայց էստեղ խնդիր է գալիս, թե ինչու են մեզ այդքան մարմիներ պետք, և այդ բոլորի մեջ ինչու մեկը չկա , որ բացառապես քննում է կոռուպցիոն գործերը»,- այս հարցը բարձրացրեց «Թրանսփարենսի իներնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը՝ «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» քննարկման շրջանակներում: Հարությունյանը կարևորում է բացառապես կոռուպցիոն գործերը քննող ծառայության անհրաժեշտությունը և կոռուպցիոն կենտրոնի առաջարկն է ներկայացնում, ըստ որի այդ գործառույթը կարող է իրականացնել հատուկ քննչական ծառայությունը: Իսկ վերջինի մեջ պետք է համախմբված լինի երեք գործառույթ՝ հետաքննություն, նախաքննություն, օպերատիվ հետախուզական գործունեություն: Քննիչների լիաժեք անկախությունը, արդյունավետությունը, օբյեկտիվությունը կարող է պայմանավորվել տարբեր մեխանիզմներով՝  քննիչների հատուկ թափանցիկ ընտրություններով, ինստիտուցիոնալ, ֆունկցիոնալ, ֆինանսական անկախությամբ: «Լրատվամիջոներով ազդարարումը պաշտպանված չէ»,- շարունակում է փորձագետը՝ անդրադառնալով որևէ հանցագործության, կոռուպցիայի ազդարարման խնդրին: Նշում է, որ հանրությունն ավելի շատ վստահում է լրատվամիջոցներին, քան՝ իրավապահ մարմիններին: Եվ շատ հաճախ ԶԼՄ-ների միջոցով են փորձում ազդարարել վեր հանած խնդիրը: Որպես օրինակ նշեց, որ 1972-74 թթ. Ուլթերգեյթյան սկանդալը, ըստ որի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրենը լրատվամիջոցով ազդարարում արեց և որի հետևանքով ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց: «Մեզ մոտ լրատվամիջոցներով ազդարարումը կարգավորված չէ, թույլատրված չէ ավելի ճիշտ»,- եզրափակեց Հարությունյանը: