Եթե կա ցմահ դատապարտյալի ցանկություն, ապա գործը պետք է վերաբացվի. իրավապաշտպան
«Ցմահ դատապարտյալ Մհեր Ենքոյանի գործը շահարկում է նախորդ հանցավոր ռեժիմը»,-կարծում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը: Իրավապաշտպանի խոսքով ՝ հատկանշական է, որ այդ գործը շահարկում են այնպիսի մարդիկ, այնպիսի ատյաններից, որոնք նախկինում չեն փայլել իրենց արդարամտությամբ: «Ինձ համար շատ կասակածելի եւ անընդունելի է, եթե իրենք իսկապես անհանգստացած էին խնդիրներով, կան բազմաթիվ գործեր, որտեղ լուրջ խախտումներ կան, ոչ միայն ցմահների, այլեւ մյուս դատապարտյալնների, մեղադրայլների գործերով կային հետապնդումներ, անորակ գործեր կային, դատախաղզության զրո աստիճանի հասնող վերահսկողություն, դատարանների զրո աստիճանի հասնող արդարադատություն»: Նինա Կարապետյանցի վերջին տվյալներով, այսօր Հայաստանում կա 93 ցմահ դատապարտյալ: Ցմահների նման բարձր թիվը պետք է իշխանությունների ուշադրությանն արժանանա: Իրավապաշտպանն ասում է՝ այս թիվը խոսում է տարիներ շարունակ արդարադատության պակասի կամ բացակայության մասին: «Կան Քոչարյանի որոշմամբ ցմահ դատապարտյալներ, կան զինվորական գործերով 18-20 տարեկաններ, կան բազմաթիվ գործեր: Ես կարծում եմ, որ լավագույն լուծումը կլինի, այն բոլոր գործերը, որտեղ կա առնվազն մեղադրայլի պահանջը, ցանկությունը վերանայելու, վերաբացելու գործերը, պետք է վերաբացել, պետք է գտնել ճանապարհներ: Կլինի դա անցումային արդարադատության շրջանակներում, վճռաբեկ դատարանի միջոցով վերաբացալու, մի խոսքով՝ կան ճանապարհներ: Ինձ համար լավագույն տարբերակը՝ նախ գործը վերաբացելն է, վերանայելն է, եթե կա ցանկություն առնվազն դատապարտյալի, եւ երկրորդ տարբերակը՝ եթե այլընտրանք չկա, եթե անձն ընդունում է իր մեղավորությունը, նաեւ ներում շնորհել:Այսինքն՝ օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք նախկինում այդ մեխանիզմները եղել են, բայց երբեւէ չեն օգտագործվել»: