«Դե սկզբից ասեիք, որ գովելու եք». քաղաքապետը՝ ձյան մաքրման համար «Լույս»-ից ստացած գովեստին
Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողի ներկայացուցիչը հայտնում է, որ նախատեսում են արտոնյալ տուրքեր վճարելու արտոնյալ պայմաններ տրամադրել նաև 2019_ի հունվարի մեկից գրանցված ձեռնարկատերերին։ Նրան հարց ուղղելու համար խոսքը տրվեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանին, որն անդրադարձավ ձյունմաքրման աշխատանքներին։ Ֆինանսավարկային հանձնաժողովի ներկայացուցիչը առարկեց՝ ասելով, որ ըստ կանոնակարգի՝ չի կարելի այլ թեմայից հարց ուղղել։ Անի խաչատրյանն այնուամենայնիվ նշեց, որ գոհ է այդ աշխատանքներից։ Թեհմինա Վարդանյանն էլ ավելացրեց, որ գովեստի խոսքն էլ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիրները չեն ընդունո՞ւմ։ Քաղաքապետն էլ կես կատակ, կես լուրջ պատասխանեց. «Դե սկզբից ասեիք, որ գովելու եք»։ Ավագանու անդամները ծիծաղեցին, որից հետո քվեարկությունն էր, նախագիծն ընդունվեց միաձայն։