Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարարությունն արել էր հնարավորը Արամի 23-ի համար. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Հասարակություն
lilit

Արամի 23 շենքի հետ կապված Մշակույթի նախարարությունը 6 ամիս քրտնաջան աշխատել է, այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը: «Կատարվել եւ իրականացվել են այն գործառույթները, որոնք եղել են նախարարության լիազորությունների շրջանակում եւ դեռ ավելին:  Խտրական վերաբերմունք չենք ցուցաբերել այդ առումով»: Լիլիթ Մակունցը նշում է, որ փլուզման օրը եղել է դեպքի վայրում: «Անմիջապես գնացել եմ այնտեղ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մշակույթի նախարար չեմ: Բայց մեղավոր ենք բոլորս եւ այն կառույցները, որոնք ներգրավված են այստեղ: Այս պահին խոսակցությունը պետք է լինի ոչ թե մեղադրանքների տիրույթում, այլ հնարավորինս ամեն ինչ անել շենքը պահպանելու համար»,-ասաց նա: