Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի գործով նոր դատավորին էլ բացարկի միջնորդություն ներկայացվեց (տեսանյութ)

Հասարակություն

ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։  Պատճառն այն է, որ դատավորի որդիները մտերիմ հարաբերությունների մեջ են Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։ Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է։ Ըստ Օրբելյանի՝ որոշում կայացնելու համար 2-3 ժամ կպահանջվի։ «Ա1+»-ի հետ զրույցում Օրբելյանը նշեց, որ ինքնաբացարկի հիմքեր են տեսել, այդ պատճառով էլ միջնորդություն են ներկայացրել։ Նա չհերքեց, որ միջնորդություն են ներկայացրել բացասական արձագանքը կանխելու համար։